երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա

Չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Այս մասին ապրիլի 17-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման եւ դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հարցեր:

  • Կիսվել: