շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բունդեսթագի պատգամավորը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Բունդեսթագի պատգամավորը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության տնտեսական և էներգետիկ քաղաքականության հարցերով խոսնակ Շտեֆեն Կոտրեն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.
 
«Մեծարգո՛ Արայիկ Հարությունյան,
 
Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ՝ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ես մեծ հետաքրքրությամբ հետևում էի Ձեր երկրի ժողովրդավարական ընտրություններին, և ես խորապես համոզված եմ, որ Արցախի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կհաղթահարի բոլոր բարդությունները և կօգտագործի առկա հնարավորությունները»:

  • Կիսվել: