հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բողոքի ակցիա Մոնրեալում. հայերը պահանջում են Արցախի ճանաչում

Բողոքի ակցիա Մոնրեալում. հայերը պահանջում են Արցախի ճանաչում

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել․ ցույցի մասնակիցները Կանադային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիան, գրում է տեղական CTV News-ը։

Կայքը նշում է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան հարյուրավոր զոհեր. թեեւ շաբաթ օրը հայտարարվել էր կրակի դադարեցման մասին, սակայն այն րագ խախտվել է:

Կայքի հիշեցնում է, որ Կանադան այս ամիս դադարեցրել է ռազմական բեռների արտահանումը Թուրքիա, որն աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում:

Ինչպես նշում է աղբյուրը, սպասվում է, որ այսօր Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը հանդես կգա հակամարտության վերաբերյան հայտարարությամբ։

  • Կիսվել: