երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց ԱՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց ԱՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան:

Բանաձևը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող անկախ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները հայտնաբերելու համար: Բանաձևում մտահոգություն է հայտնվում նաև Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի և շարունակվող անկայունության վերաբերյալ:

  • Կիսվել: