շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բեգլարյանը միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հետքայլ է համարում

Բեգլարյանը միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հետքայլ է համարում

Միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հետքայլ է եւ հերթական խոշոր զիջումն է լինելու: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դա կրկին Ադրբեջանի օգտին է, որի դիմաց մենք գրեթե ոչինչ չենք ստանում, որովհետեւ ադրբեջանական հայցերը միջազգային դատարաններում շատ դատարկ հայցեր են ու հաջողության հնարավորություն չունեն՝ ի տարբերություն Հայաստանի հայցերի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցիներն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը, նրանց խոսքով, «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։

 

  • Կիսվել: