երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բաքվում սկսվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ. Զախարովա

Բաքվում սկսվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ. Զախարովա

Այսօր Բաքու ժամանած ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զախարովան գրել է. ՛՛Բաքվում սկսվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՛՛:

Հիշեցնենք, որ ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքու է մեկնել Երևանից, որտեղ այսօր ավելի վաղ մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ:

 

  • Կիսվել: