չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքվում ստեղծվել է «միասնական քննչական խումբ» Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ձերբակալման հետ կապված

Բաքվում ստեղծվել է «միասնական քննչական խումբ» Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ձերբակալման հետ կապված

Բաքվում ստեղծվել է «միասնական քննչական խումբ» Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների գերեվարման հետ կապված։

«Գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական քննչական խումբ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ձերբակալված անջատողականների հետ կապված»,- APA-ն մեջբերել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի խոսքերը։

Ալիեւի ձեւակերպումը այնքան էլ հստակ չէ՝ արդյո՞ք նկատի ունեն միայն Արցախի նախկին ղեկավարներին, թե՞ բոլոր գերիներին, իսկ նրանք հարյուրավոր են։ Բայց հաշվի առնելով այն, որ խումբը ստեղծվել է նախկին ղեկավարների ձերբակալումից հետո, խոսքը, հավանաբար, այնուամենայնիվ, նրանց մասին է։

«Ադրբեջանի ժողովուրդը լիովին կտեղեկացվի այդ քննության ընթացքի եւ նրա արդյունքների մասին։ Մենք կապահովենք դա։ Քննության ավարտից հետո գործը կհանձնվի դատարան»,- խոստացել է Ալիեւը։

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: