երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ու  Դավիթ Տոնոյանն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին ահյտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:

Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: