հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ազգային ատելության շարժառիթով կատարված ևս մեկ հանցագործության դեպք․ Արցախի ՔԿ

Ազգային ատելության շարժառիթով կատարված ևս մեկ հանցագործության դեպք․ Արցախի ՔԿ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 06-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Քննչական կոմիտեն։

 Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: