ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի 2 բնակիչ բռնություն են կիրառել ոստիկանի նկատմամբ

Արցախի 2 բնակիչ բռնություն են կիրառել ոստիկանի նկատմամբ

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 2022թ-ի ապրիլի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչներ Ա.Գ.-ի և Ա.Ղ.-ի կողմից ծառայողական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ԱՀ ոստիկանության ծառայող Ս.Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: