հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ազատ Հայրենիք»-ը դատական գործընթաց կսկսի Հադրութի քաղաքապետի նկատմամբ

«Ազատ Հայրենիք»-ը դատական գործընթաց կսկսի Հադրութի քաղաքապետի նկատմամբ

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը կատարած անպատասխանատու հայտարարությունների համար առաջիկա օրերին դատական գործընթաց կսկսի Հադրութի քաղաքապետի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Խոսքի ազատությունը չի ենթադրում զրպարտությունների տարածում: Իրավական պետության կառուցման մեր տեսլականում բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցագործությունների և զրպարտությունների համար»,- գրել է նա:

Նշենք, որ Հադրութի քաղաքապետը, ով նախագահի թեկնածու, Արցախի արտաքին գործերի նախագահ Մասիս Մայիլյանի կողմնակիցն է պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով՝ պնդելով, որ «Ազատ Հայրենիքի» առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախընտրական կաշառք է բաժանում, զբաղվում կեղծ բարեգործությամբ և չարաշահում իր մերձավոր իշխանավորների ադմինիստրատիվ ռեսուրսները։

  • Կիսվել: