շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախից Երևան մարդկանց հանրահավաքի տանելու լուրը տեղեկատվական կեղծիք է և մանիպուլյացիայի փորձ. խմբակցության ղեկավար

Արցախից Երևան մարդկանց հանրահավաքի տանելու լուրը տեղեկատվական կեղծիք է և մանիպուլյացիայի փորձ. խմբակցության ղեկավար

«Ազատ Հայրենիք» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների կողմից Արցախից Երևան հանրահավաքի մասնակցության համար մարդկանց տանելու լուրը ոչ միայն տեղեկատվական կեղծիք է, այլև որոշ քաղաքական ուժերի կողմից միտումնավոր կերպով մանիպուլյացիա անելու փորձ:

 Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Մեր քաղաքական դաշինքը որևէ կերպով չի միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին և այդպիսի ցանկություն չկա: Մենք միշտ հարգել և հարգում ենք ՀՀ մեր հայրենակիցների ընտրությունը և շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին: Կարծում եմ՝ մեր հավասարակշռված մոտեցումը որոշ քաղաքական ուժերի մոտ որոշակի բացասական տրամադրություններ է առաջացրել, ինչը պատճառ է դարձել նման էժանագին մեթոդներով մեր դեմ պայքար իրականացնելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը և հորդորել վերջ տալ Արցախի ներքաղաքական կայունության նկատմամբ պարբերաբար հրահրվող սադրանքներին:

  • Կիսվել: