ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ. Իոաննիսյան

Արցախում ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեկ դիտարկել է Արցախի 49 և Երևանի 1 ընտրատեղամասերը: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնեց միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը: 

Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկները լուսանկարելու բազմաթիվ դեպքեր: Ըստ նրա՝ եղել է նաև վարչական ռեսուրսի կիրառում՝ բարեգործության անվան տակ:

Իոաննիսյանը նշեց, որ դեռ երկու ամիս առաջ կանխատեսելի չէր, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, և հենց դա էր մասնակցության մեծ թվի պատճառը, մարդիկ հասկանում էին, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է: 

 

  • Կիսվել: