շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին՝ ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի գլխավորությամբ։

Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետության համար այս բարդ ժամանակաշրջանում չափազանց կարևոր է, որ Արցախի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն՝ միասնական ու ներդաշնակ աշխատանքով ստեղծված անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար։

Նախագահը շեշտել է, որ ինքն անձամբ ջանքեր է գործադրելու hայրենիքի ու ժողովրդի շահերից բխող արդյունավետ համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։

  • Կիսվել: