երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով

Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով

Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, խուճապ չկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

Թամրազյանի խոսքերով, եթե որևէ խափանում է լինում, մասնագետներն արագ վերացնում են վնասները՝ ապահովելով քաղաքի բնականոն կյանքը: Ինչ վերաբերում է գազանջատմանը, դա եղել է անվտանգության նկատառումներով:

Փոխքաղաքապետն ասաց, որ հոսանքի հետ կապված խափանումները վերականգնվել են, ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա. «Մեր բոլոր խմբներն աշխատում են, որպեսզի որևէ ծառայություն չպակասի: Խոսքը վերաբերում է նաև մաքրման աշխպատանքներին:

Սանմաքրման աշխատակիցները ռումբերի տակ վաղ առավոտյան դուրս են գալիս ու քաղաքը բերում այն վիճակին, որը պետք է լինի թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ այս պահին»:

  • Կիսվել: