Այս պահին մարտեր են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ Ադրբեջանը կիրառում է իր ողջ զինանոցը
Այս պահին մարտեր են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ Ադրբեջանը կիրառում է իր ողջ զինանոցը: Այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը:
«Պաշտպանության բանակի մարտիկները ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։ Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը»,-ասաց Սարումյանը։
Նա հաղորդեց նաև, որ Ստեփանակերտում դարձյալ հրթիռակոծվել են այսօր քաղաքացիական օբյեկտները։ Հակառակորդն ունի կենդանի և մարտական ուժի մեծ թվով կորուստներ։