շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս օրերին մենք ՀՀ իշխանությունների հետ միասնական ենք պայքարում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ. ԱՀ նախագահ

Այս օրերին մենք ՀՀ իշխանությունների հետ միասնական ենք պայքարում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանրապետության և Սփյուռքի հայությանը, որը այս օրերին միահամուռ ուժերով բոլոր հնարավոր միջոցներով սատարում են արցախահայությանը:

«Ես այս օրերին հպարտություն եմ զգացել` իմանալով այս համաժողովրդական համախմբված գործողություննեի մասին»,- նշեց ԱՀ նախագահը:

Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որի հետ միասնական են պայքարում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Չկա մի հարց, որ վայրկյանների ընթացքում լուծում չստանա, չկա մի ժամ, եթե կապ է լինում, որ մենք չզրուցենք ՀՀ վարչապետի հետ: Այս համախմբվածությունն է լինելու մեր հաղթանակի գրավականը։

Բայց ամենակարևորը ես ուզում եմ խոնարհվել իմ այն հայրենակիցների առջև, որոնք չեն լսում այս ասուլիսը, որոնք հիմա գտնվում են առաջնագծում և ամեն վայրկյան հերոսություններ են անում։ Ես ձեր ցավը տանեմ»,- շեշտեց ԱՀ նախագահը:

 

  • Կիսվել: