շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք պետք է թշնամուն երկարատև խաղաղություն պարտադրենք․ Զինհաշմանդամ

Մենք պետք է թշնամուն երկարատև խաղաղություն պարտադրենք․ Զինհաշմանդամ

Այս նենգ պատերազմը ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների, մեր բոլոր նահատակների համար: Մենք պետք է պահենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, քույրերին, երեխաներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց  զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը, ով 2015 թվականի հուլիս-օգոստոսյան մարտերի հերոսներից է, վիրավորվել է այդ օրերին, իսկ այս պատերազմին կամավոր մեկնել է առաջնագիծ և մի քանի օր մասնակցել մարտերին՝ հյուսիսային ուղղությամբ:

Արկադին նշեց, որ առաջնագծի մեր տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում մի նպատակ կա՝ հաղթանակը: «Տղաները հերոսական կռիվ են տալիս աննկուն թշնամու դեմ: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, մենք պետք է իրականություն դարձնենք այս հաղթանակը՝ մեր կամքի, ուժի շնորհիվ: Ով ունակ է զենք վերցնել, փրկել իր պատիվը, թող կատարի իր քայլը: Մենք պետք է թշնամուն խաղաղություն պարտադրենք»,- ընդգծեց Արկադին:

 

  • Կիսվել: