կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ավարտին են հասցվել ԼՂ-ում հրադադարի պահպանման մոնիթորինգի համատեղ կենտրոնի տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները

Ավարտին են հասցվել ԼՂ-ում հրադադարի պահպանման մոնիթորինգի համատեղ կենտրոնի տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները

Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ-ում հրադադարի պահպանման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, փոխանցում է TASS-ը։

«Ավարտին են հասցվել տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին եւ դրույթներին, եւ համաձայնագիր է ստորագրվել: Տարվում են անհրաժեշտ աշխատանքները կենտրոնի շուտափույթ գործառության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, թուրքական կողմը ստորագրված համաձայնության այլ մանրամասներ չի հայտնում:

  • Կիսվել: