երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասկերանի շրջանում իրականացվում են նոր թաղամասերի կառուցման մեծածավալ շինարարական աշխատանքներ

Ասկերանի շրջանում իրականացվում են նոր թաղամասերի կառուցման մեծածավալ շինարարական աշխատանքներ

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում իրականացվում են նոր թաղամասերի կառուցման մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնք միտված են հաղթահարելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նոր բնակարանային ֆոնդի ստեղծմամբ և տեղահանված բնակչությանը մշտական բնակարանային ապահովմամբ։

«Շինհարթակներից մեկում այժմ կատարվում են միանգամից 15 եռահարկ (և մեկ ստորգետնյա հարկ) շենքերի կառուցման աշխատանքներ։ Շենքերը կունենան համապատասխանաբար 12 բնակարաններ՝ 2, 3 և 4 սենյականոց։ Այս պահին շինարարական աշխատանքները տարբեր փուլերում են՝ սկսած հիմքի կառուցման աշխատանքներից մինչև պատերի շարման և

տանիքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ։

Թաղամասի կառուցման նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Նոր թաղամասի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 8 շինարարական կազմակերպություններ՝ «Քարավան», «Ճանշին», «Շին-Վեր Պլյուս», «Արմենշին», «Ռաֆ-Էլիտ», «Գրանդ Ալյանս», «Միք Շին» և «Նվեր» ՍՊ ընկերությունները»։

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (дорога)

Возможно, это изображение (на открытом воздухе)

 
 

  • Կիսվել: