երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:45-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտատարածք:
 
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով, մեկնել է դեպքի վայր: Հաշվի առնելով վտանգավոր իրավիճակը և այս տարածքում անտառի խտությունը՝ հրշեջ փրկարար մասից օգնության է մեկնել ևս 2 մարտական հաշվարկ:
 
Հրդեհը դեռ շարունակվում է: Տեղում աշխատում են Ասկերանի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները:
 
Նախնական տվյալներով՝ այրվել է չոր խոտատարածք և անտառային զանգված:
 
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: