հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախյան հակամարտության լուծման Մինսկի պրոցեսը սպառել է իրեն, այն այլևս չի շարունակվի. Բունդեսթագի պատգամավոր

Արցախյան հակամարտության լուծման Մինսկի պրոցեսը սպառել է իրեն, այն այլևս չի շարունակվի. Բունդեսթագի պատգամավոր

Արցախյան հակամարտության լուծման Մինսկի պրոցեսը սպառել է իրեն, այն այլևս չի շարունակվի: Նման կարծիք այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Գերմանիայի Բունդեսթագի ամենամեծ ADF  խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոյտերը:

Նշենք, որ Բունդեսթագի պատվիրակությունը Ռուսաստանի Դումայի պատվիրակությունից հետո երկրորդն է, ով այս օրերին այցելեց Արցախ և ականատեսի աչքով տեսավ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունները հակամարտության գոտում:

Ըստ նրա` Ադրբեջանը տապալել է այդ պրոցեսը, քանզի Թուրքիայի հրահրմամբ դուրս է եկել բանակցություններից և որոշել հարցը ռազմական ուղիով լուծի:

«Մենք պետք է լուծում գտնենք այս խնդրին,  քանզի կարծում ենք, որ Մինսկի պրոցեսը կդադարի»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: