երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը Արայիկ Հարությունյանը քննարկել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի տեղակալի հետ

Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը Արայիկ Հարությունյանը քննարկել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի տեղակալի հետ

Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
 
«Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը:
 
Երկուստեք կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: