Արցախում պայթյունի հետևանքով վիրավորում ստացածներին օգնություն են ցուցաբերում նաև խաղաղապահ զորակազմի բժիշկները
Ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ զորախմբի բուժաշխատողները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում պայթյունից տուժած արցախցիներին
Ինչպես նշվում է՝ առավել ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք սպասում էին, որ ավտոմեքենաների համար վառելիք ստանան Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով:


