չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել

Սեպտեմբերի 18-ին կատարվել է  28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12679 քաղաքացու հետազոտություն, որից 1112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

  • Կիսվել: