կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արցախում կորոնավիրոսի  3 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրոսի 3 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: