ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների օգտագործման վերջնաժամկետը

Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների օգտագործման վերջնաժամկետը

ԱՀ պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում: Այս մասին տեղեկացնում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն:

Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը:

  • Կիսվել: