կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝  հոկտեմբերի 9-ից

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ հոկտեմբերի 9-ից

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարում է, որ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: