շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024

Արցախում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն

Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն, որն իրականացնելու է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու գործառույթ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

Նոր ձևավորված կենտրոնը տեղակայված է ք. Ստեփանակերտում, ԱՀ ԳՆ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ գրասենյակում՝ «Արցախհեկ» ԲԲԸ գլխավոր մասնաշենքի հարևանությամբ: Կառույցում իրենց վերապահված գործառույթներն են իրականացնում քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Արցախէներգո», «Արցախգազ» ընկերությունների, Շուշիի ու Հադրութի վարչակազմերի աշխատակիցները:

Հանրապետության մյուս բոլոր շրջանների՝ Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի բնակիչները խնդիրների դեպքում կարող են դիմել ինչպես համապատասխան վարչակազմերին, այնպես էլ տեղեկատվական օպերատիվ կենտրոն ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Կենտրոնում գործում է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով.
Քաղաքաշինության նախարարություն- 047-20-92-80
Տարածքային կառավարման և զարգացման նախարություն – 047 – 20-92-81
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն – 047-20-92-83
Հադրութի շրջանի վարչակազմ – 047 – 20-92-82
Շուշիի շրջանի վարչակազմի – 047-20-92-79

  • Կիսվել: