կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք

«Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք

Ստեփանակերտի  հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով մեծ թվով վիրավորներ կան։ Համացանցում հրապարակված կադրերից երեւում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ։

Հիվանդանոցի բժիշկներն ահազանգում են, որ պայթյունից տուժածներին օգնություն է պետք։

«Այս պահի դրությամբ չունենք բժշկական ռեսուրս։ Դեղորայքի հետ կապված չունենք անտիբիոտիկներ եւ մեծ քանակությամբ այրվածքային վիճակներ ունենք, այսինքն՝ աստիճանները գնահատելով ռեանիմացիոն միջոցառումներ են պետք եւ չկան այս պահին։ Մեր հիվանդներին պետք է շտապ էվակուացնել Երեւան՝ մասնագիտացված կլինիկաներ»,- ասում է բժիշկներից մեկը։

Նշենք, որ ողբերգական պայթյունի հետեւանքով 200 վիրավոր կա։

 

  • Կիսվել: