հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում անցկացվել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ

Արցախում անցկացվել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ

Սեպտեմբերի 27-ը՝ Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերում և զորամասերում առանձնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված ոգեկոչման արարողություններով, որոնց մասնակցել են նաև ՊԲ զինվորականները ՝ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի գլխավորությամբ:

ՊԲ բարձրաստիճան զինվորականները՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, զոհվածների հարազատների և մարտական ընկերների հետ միասին նախ ծաղիկներ են խոնարհել Ազատամարտիկների պուրակում՝ 2020 թվականի աշնանային պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշապատի առջև, որից հետո մասնակցել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Հուշահամալիր մեկնարկած <<Անմահների Գունդ>> խորագրի ներքո անցկացված խորհրդանշական Խաչերթին:

Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է <<Լռության րոպե>>: Այնուհետև Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի օծման ու բացման արարողություն, ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի կողմից կատարվել է <<Լուսո Խորանի>> օրհնության կարգ, մատուցվել հոգեհանգստյան պատարագ: Այնուհետև ներկաները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի ամենաթանկը զոհաբերած հերոսների շիրիմներին, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

  • Կիսվել: