չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում ԱԻՆ աշխատակից ներկայացածը գումարներ է հափշտակել

Արցախում ԱԻՆ աշխատակից ներկայացածը գումարներ է հափշտակել

Սեպտեմբերի 6-ին Արցախի ՆԳ նախարարության Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտ քաղաքի բնակիչ Դ. Ջ.-ի (ծնված 1978թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 28-ին իր հեռախոսահամարին անհայտ անձից զանգ է ստացել, ով ներկայացել է ՀՀ ԱԻՆ աշխատակից ոմն Արման Ասրյան, և խնդրել պարտքով 120.000, 130.000, ապա 150.000 և 100.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գտնվող իր եղբոր որդուն, իր կողմից ուղարկված տաքսու վարորդի միջնորդությամբ:
 
Գումարները տերմինալի միջոցով փոխանցվել է էլեկտրոնային դրամապանակների: Նշված եղանակով գումարները հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող նյութական վնաս։
Ստուգմամբ զբաղվում է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Վարչությունը ևս մեկ անգամ հորդորում է չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

  • Կիսվել: