շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանական մարտական դիրքերից թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանում՝ էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանում՝ էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

ԱՆԳ նախարարությունը հայտնում է՝ մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ:
 
Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: