Արցախն ունի բոլորիդ կարիքը. ԱՀ նախագահի խոսնակը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորված ջոկատի մասին պատմող տեսանյութ
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, որը պատմում է այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ:
Տեսանյութին կից՝ Պողոսյանը գրառում է արել.
՛՛Պատերազմում հաղթելու համար տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ կարևոր են: Իհարկե, ուրիշ կարևոր գործոններ էլ կան, բայց ռազմաճակատ մեկնող հայրենիքի պաշտպանի աչքերում պետք է առաջին հերթին հաղթելու ցանկություն լինի: Իսկ դրա համար այսօրինակ միջոցառումներն ու կազմակերպչական ջանքերը, հաստատ, իրենց դրական արդյունքը տալիս են:
Այսօր, առավել քան երբևէ, Արցախն ունի բոլորիդ կարիքն: Մենք կարող ենք և հանուն մեր արժանապատիվ ապագայի պետք է մեր վճռական գործն անենք:
Ի զեն՛՛: