ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի քան 1,461 մլրդ դրամի չափով դրոշմանիշային վճարներ են փոխանցվել

Արցախից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի քան 1,461 մլրդ դրամի չափով դրոշմանիշային վճարներ են փոխանցվել

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 1միլիարդ 461,2 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` հասցեով:

  • Կիսվել: