չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախից տեղահանված 20270 անձ արդեն ստացել է հաշվառում. Բաղդասարյան

Արցախից տեղահանված 20270 անձ արդեն ստացել է հաշվառում. Բաղդասարյան

Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ ՆԳՆ օպերատիվ կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ 20,270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը տեղի է ունենում տեղաբաշխում։

«Կոռնիձորի հումանիտար կայանում են մուտք գործում, այնուհետև հաշվառման գործընթաց է տեղի ունենում Գորիսում՝ Գորիսի Դրամատիկական թատրոնում և 6-րդ դպրոցում։ Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կիրականացվի նաև Վայքի կենտրոնում»,-ասաց Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։ Հանրապետության տարածքում այս պահին տեղաբաշխվել է 2850 արցախցի։

 

  • Կիսվել: