կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանվածի կողմից մեկ այլ բռնի տեղահանվածի հաշվին բանկային փոխանցման ժամանակ 75 հազար դրամից բանկը պահել է 50 հազար. Նազարյան

Արցախից բռնի տեղահանվածի կողմից մեկ այլ բռնի տեղահանվածի հաշվին բանկային փոխանցման ժամանակ 75 հազար դրամից բանկը պահել է 50 հազար. Նազարյան

Արցախից բռնի տեղահանվածի կողմից մեկ այլ բռնի տեղահանված անձի հաշվին բանկային փոխանցման ժամանակ 75 հազար դրամից բանկը պահել է 50 հազար դրամը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից տեղափոխված մի կին մի ամբողջ ամիս փորձում է լուծել խնդիրը, բայց չի կարողանում։

«Նրան հայտնել են, որ ԴԱՀԿ-ից տուգանք է եկել, թեև պարզվել է, որ նման բան չկա։ Հիմա նրանից անընդհատ ինչ-որ տեղեկություն են խնդրում, բայց հարցը չի լուծվում»,- հավելեց Նազարյանը։

Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ կարող են լինել բացառիկ դեպքեր, որոնք պահանջում են բացառիկ մոտեցումներ։ Նա խնդրեց պատգամավորին փոխանցել քաղաքացու տվյալները՝ խնդիրը լուծելու համար։

 

  • Կիսվել: