ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախի ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարվում

Արցախի ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարվում

Արցախի Հանրապետության հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար մրցութ է հայտարարվում:

Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի, որոնք հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում, ինչպես նաև տեղադրված են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության edu.nkr.am էջում: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին պեք է ներկայացնի հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է, փաստաթուղթ Հանրակրթության մասին ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ, անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն, թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակությունները ներկայացնող հավաստագրերի պատճենները, մեկ լուսանկար՝ 3:4 չափի, այլ պետությունների քաղաքացիները՝ Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր, իսկ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ փաստաթղթերն ընդունվում են համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 15:00-ն:

«Մրցույցը տեղի կունենա սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատություն»,-հավելեց Մ. Սարդարյանը:

  • Կիսվել: