շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախի Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ չկան

Արցախի Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ չկան

Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ:

 Ժ. Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մի խումբ բնակիչների հետ ու հորդորել խստագույնս հետևել հակահամաճարակաբանական կանոնների պահպանմանը:

«Դպրոցներն առայժմ փակ կմնան, իսկ բերքահավաքի աշխատանքներն անպայման պետք է կատարվեն հակահամաճարակաբանական կանոնները պահպանելով»,- նշել է պարետը՝ հավելելով, որ այս պահին մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա:

  • Կիսվել: