կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի շրջափակման հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառմամբ նախատեսվող աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա օրերին

Արցախի շրջափակման հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառմամբ նախատեսվող աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա օրերին

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված երկրորդ միջոցառմամբ նախատեսվող աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա օրերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ պատասխանելով «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հարցին:

 «Պետական եկամուտների կոմիտեն պետք է մինչև փետրվարի 23-ը ներառյալ արդեն վերջնական ցանկերը տրամադրի նախարարությանը և առաջիկա մի քանի օրվա ընթացքում երկրորդ միջոցառման շահառուների գումարները կփոխանցվեն»,-մանրամասնեց նախարարը:

Անդրադառնալով երրորդ միջոցառման ընթացքին, գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտում արդեն սկսված է դիմումների ընդունման գործընթացը:
«Այս պահին շուրջ 5000 ընտանիքից արդեն դիմում ենք ստացել, և ստուգելով ցանկերը պետեկամուտների կոմիտեի և ուժային կառույցների հետ,  առաջիկա օրերին կմեկնարկենք  նաև երրորդ միջոցառման ֆինանսավորումը»,- ասել է Ա. Մանգասարյանը՝  հավելելով, որ  վառելիքի խնդրի պատճառով նաև համայնքների ղեկավարներին են ընդգրկել այս աշխատանքներում և դիմումներն ընդունվում են նաև համայնքապետարաններում:

  • Կիսվել: