չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի ներկայիս իշխանությունը լեգիտիմ է և դա նրա ամենակարևոր առավելությունն է. Ռուստամյան

Արցախի ներկայիս իշխանությունը լեգիտիմ է և դա նրա ամենակարևոր առավելությունն է. Ռուստամյան

Արցախի նախագահի հրաժարականի և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները ստեղծված իրավիճակում վաղաժամ են և աննպատակահարմար: Այս մասին  հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

«Արցախի գործող իշխանությունը լեգիտիմ է, և այդ լեգիտիմությունն այս իշխանության Գլխավոր առավելությունն է։ 2020 թվականին կայացած ընտրությունների արդյունքները ոչ ոք կասկածի տակ չի դրել։ Եվ արտահերթ ընտրությունների անցկացումն այս փուլում, այս ծանր իրավիճակում անթույլատրելի է և կարող է միայն սրել իրավիճակը», - կարծում է նա։

  • Կիսվել: