երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի նախագահի երդմնակալության բանկետին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են

Արցախի նախագահի երդմնակալության բանկետին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության բանկետին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են: Այդ մասին InfoPort-ի թղթակցին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նաև հավելեց, որ բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Նշենք, որ այսօր հատնի դարձան նաև նախագահ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները, դրանք նույնպես բացասական էին:

Մինչդեռ Հարությունյանը վերջին օրերին սերտ շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով այսօրվա թեստի նմուշառման պատասխանից պարզվեց, որ վարակված է:

  • Կիսվել: