շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 119 զանգ

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 119 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հոկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 119 զանգ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 
 
Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը,  բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:
 
Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 59 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:
 
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։
 
Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

  • Կիսվել: