կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի Մարտունի քաղաքի տարածքում, Խնածախում և Այգեստանում զինամթերք կվնասազերծվի

Արցախի Մարտունի քաղաքի տարածքում, Խնածախում և Այգեստանում զինամթերք կվնասազերծվի

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում: 

Իսկ ԱԻ ծառայության և ՌԴ ԱԻՆ սակրավորական ջոկատներն  այսօր պայթեցման աշխատանքներ կկատարեն Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում: 

Ծառայությունը հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ: 

Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112:

  • Կիսվել: