հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով. ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

՛՛Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու։

Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին՛՛։

 
 
 
 

  • Կիսվել: