երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին:
 
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

  • Կիսվել: