հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախցի պարուհիները Սոչիից վերադարձել են հաղթանակներով

Արցախցի պարուհիները Սոչիից վերադարձել են հաղթանակներով

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքային Մշակույթի տան «Էլֆ» պարային ստուդիայի ղեկավար և պարուսույց Էլեոնորա Հակոբյանը: «Արցախից պարի գավաթի առաջնությանը մասնակցեցին «Էլֆ» և «Ֆուեգո» պարային ստուդիաների 12 սաներ: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Լանա Աղասյանը և պարգևատրվել գավաթով, պատվոգրով և մեդալով:

Բնութագրությունը հասանալի չէ

Լավ արդյունքներ ցուցաբերած Վալերիա Մովսիսյանը և Ռիտա Սաֆարյանը բարձր բալերով մեդալների արժանացան: Իսկ «Ֆուեգո» պարային ստուդիայի զույգը տարբեր անվանակարգերում զբաղեցրել է երկրորդ և երրորդ տեղերը: Իհարկե, մեր պարուհիները լավ էին պատրաստվել, բայց, այնուամենայնիվ, արդյունքները հաճելիորեն հուզեցին բոլորիս: Մեծ պատիվ էր մեզ համար Արցախի Հանրապետության դրոշի բարձացումը նման միջազգային առաջնությունում, որն ուներ տարբեր երկրներից 1000-ից ավելի մասնակից», - նշեց Է. Հակոբյանը:

  • Կիսվել: