երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամիսներ անց արցախցի երեխաների ամանորյա նվերները վերջապես հասան հասցեատերերին

Ամիսներ անց արցախցի երեխաների ամանորյա նվերները վերջապես հասան հասցեատերերին

Ամիսներ անց արցախցի երեխաների ամանորյա նվերները վերջապես հասան հասցեատերերին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Սոցիալական Զարգացման Ծրագրերի Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

՛՛Երկար ջանքեր գործադրելուց և բանակցելուց հետո հաջողվել է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների երեխաների ամանորյա նվերները հասցնել փոքրիկներին։
Ծրագրի հասցեատերերն էին ինչպես Ստեփանակերտում բնակվող, այնպես էլ շրջաներում ապրող ընտանիքների 3-11 տարեկան երեխաները։

Նվերները տրամադրվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։

Ուշադրություն․

Եթե կան ընտանիքներ, որոնք այս կամ այն պատճառով չեն ստացել նվերները, կարող են դիմել ԱՍԶԾ հիմնադրամ՛՛,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: