շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախցի մարզիկները Հայաստանում կայացած առաջնությունից հաղթանակով են վերադարձել

Արցախցի մարզիկները Հայաստանում կայացած առաջնությունից հաղթանակով են վերադարձել

Սեպտեմբերի 17-18-ը կայացած թեքվոնդոյի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը արցախցի մարզիկները զբաղեցրել են պատվավոր տեղեր: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մարզիչ Անդրեյ Աղասարյանը:

«Առաջնությանը Արցախից մասնակցել է 8 մարզիկ: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Իգոր Կարապետյանը (73կգ քաշային կարգում), երկրորդ տեղը՝ Նարեկ Գյուրջյանը (45կգ քաշային կարգում), իսկ երրորդ տեղերը՝ Ալիկ Ավագիմյանը (48կգ քաշային կարգում) և Հայկ Հակոբյանը (68 կգ քաշային կարգում): Մրցանակային տեղեր գրաված մարզիկները արժանացել են մեդալների, դիպլոմների և դրամական պարգևների: Արդյունքները գոհացուցիչ են», - նշեց Ա. Աղասարյանը

  • Կիսվել: