շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցի երեխաների համար սահմանվել է դինամիկ հսկողություն. Բժիշկ֊նյարդաբանը՝ հերթական այցի մասին

Արցախցի երեխաների համար սահմանվել է դինամիկ հսկողություն. Բժիշկ֊նյարդաբանը՝ հերթական այցի մասին

Հունիսի 13-ից Հայ օգնության ֆոնդի, «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություն են իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը նշել է, որ երեխաները նյարդաբանական տարբեր խնդիրներով են դիմում մասնագետի։

Բնութագրությունը հասանալի չէ

«Նրանք հիմնականում ունենում են գլխացավ, գիտակցության կորուստ, կեցվածքի փոփոխություն, մտավոր, խոսքի և վարքային խնդիրներ: Ի ուրախություն մեզ՝ Արցախ կատարած նախորդ այցերի ընթացքում երեխաների մեծ մասին մեր նյարդաբանների թիմով զննել ու ախտորոշել ենք և արդեն ավելի շատ առնչվում ենք կրկնակի այցերի հետ: Այսինքն՝ մենք երեխաների համար սահմանում ենք դինամիկ հսկողություն: Եվ դիմում են այն հիվանդները, որոնց տեսել ենք բազում անգամներ, որովհետև մեկուկես տարի է, ինչ մեր աշխատանքային խմբով այցելում ենք Արցախ: Մեր այս այցն արտահերթ կարելի է համարել»,-ասել է բժիշկ-նյարդաբանը:

Ծրագրի շրջանակներում բժիշկներն իրենց հետ բերել են ԷԷԳ սարք՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, որը գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը չափող հետազոտություն է իրականացնում։ Մեր զրուցակիցն ընդգծել է, որ Երևանում նշված սարքից քիչ քանակությամբ է առկա:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սարքը բարձր մակարդակի հետազոտություններ է իրականացնում: Գլխուղեղի բջիջների էլեկտրական ակտիվության գրանցմանը զուգահեռ՝ կատարում է տեսաձայնագրություն, որը երեխաների խմբում շատ մեծ նշանակություն ունի և շատ ավելի բաց ու որակյալ է դարձնում հետազոտությունը»,-տեղեկացրել է նա:

Բժշկուհին իրազեկել է նաև, որ սարքի միջոցով հաստատվել են երեխաների մոտ էպիլեպսիայի առկայությունը, և նշանակվել են հակացուցումներ:

  • Կիսվել: